Հավասարակշռության ապահովումը հսկվող նյութերի մասին ազգային քաղաքականության մեջ. հսկվող դեղերի առկայության և մատչելիության ուղեցույց - (Ensuring Balance in National Policies on Controlled Substances: Guidance for Availability and Accessibility of Controlled Medicines)
(2011; 107 pages) [Bulgarian] [English] [French] [Georgian] [Greek] [Hungarian] [Khmer] [Polish] [Russian] [Serbian] [Slovak] [Slovenian] [Spanish] [Turkish]

Abstract

«Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղեր. հավասարակշռության ձեռքբերումը օփիոիդների հսկողության ազգային քաղաքականության մեջ. ուղեցույցներ գնահատման համար»-ի վերանայված հրատարակություն, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Ժնև, 2000թ. (WHO/EDM/QSM/2000.4): Հավասարակշռության ապահովումը հսկվող նյութերի մասին ազգային քաղաքականության մեջ. հսկվող դեղերի առկայության և մատչելիության ուղեցույցը ուղեցույց է հանդիսանում այն դեղերի առկայության, մատչելիության, գնի մատչելիության և հսկողության վերաբերյալ քաղաքականության և օրենսդրության վերաբերյալ, որոնք պատրաստված են թմրամիջոց պարունակող դեղերի հսկողության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներով կարգավորվող նյութերից, այսուհետ` «հսկվող դեղեր»: Դրանց գործողության ոլորտի կիզակետում են «բոլոր հսկվող դեղերը», սակայն կարևոր շեշտը դրվում է հիմնական դեղերի վրա: Հսկվող դեղերը կարևոր դեր են խաղում բժշկության մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ցավերի բուժման, ափիոնային կախվածության բուժման, անհետաձգելի մանկաբարձության հարցում, հոգեբուժությունում և նյարդաբանությունում: Հսկվող դեղերի առկայությունը, մատչելիությունը և գնի մատչելիությունը կարևոր հարցեր են բոլոր երկրների համար, բայց խնդրահարույց են դրանցից շատերի համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խրախուսում է կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը և այլ շահագրգիռ անհատների` ձգտել այս դեղերի հետ կապված հանրային առողջության առավելագույն արդյունքներ ապահովող քաղաքականության: Ըստ ԱՀԿ-ի` հանրային առողջության արդյունքները համարվում են առավելագույն (կամ «հավասարակշռված») այն դեպքում, երբ ձեռք է բերվում լավագույն միջինը խելամիտ բժշկական օգտագործման նպատակով մատչելիությունն առավելագույնի հասցնելու և նյութերի չարաշահումը նվազագույնի հասցնելու միջև: Քաղաքականություն մշակողները, գիտության ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակությունը և այլ շահագրգիռ անհատներ, որոնց աշխատանքի կամ հետաքրքրության ոլորտը թմրամիջոց պարունակող դեղերի հսկողությունը կամ հանրային առողջությունն է, կարող են աշխատել այս ուղեցույցներով, որպեսզի ապահովեն հսկվող դեղերի ավելի ճիշտ օգտագործում և ավելի շատ բուժվող հիվանդներ օգտվեն դրանց խելամիտ օգտագործումից առաջացող առավելություններից: Բոլոր երկրները երկակի պարտավորություն են կրում այս դեղերի մասով` պայմանավորված իրավական, քաղաքական, հանրային առողջապահական և բարոյական հիմքերով: Այդ երկակի պարտավորության նպատակն է՝ ապահովել այդ նյութերի առկայությունը բժշկական նպատակներով և պաշտպանել բնակչությանը չարաշահումից և կախվածությունից: Պետությունները պետք է որդեգրեն այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում ձեռք են բերվում այդ երկու նպատակները, այլ կերպ ասած` «հավասարակշռված քաղաքականություն»: Այս պարտավորության առանցքային իրավական հիմքը կարելի է գտնել թմրամիջոց պարունակող դեղերի հսկողության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներում: Բժշկական նպատակներով առկայության ապահովման ազգային պատասխանատվությունը հաստատող իրավական սկզբունքներն արտացոլված են նաև իրավական մի շարք փաստաթղթերում, որոնք ամրագրում են առողջության միջազգային իրավունքը: Քաղաքական հիմքերը կարելի է գտնել Հազարամյակի զարգացման տարբեր նպատակներում, որոնց հնարավոր չէ հասնել առանց հսկվող դեղերի: Հանրային առողջության տեսանկյունից առկա են բազմաթիվ հասարակական օգուտներ՝ ներառյալ ծախսերի խնայողությունը և վարակիչ հիվանդությունների փոխանցման նվազեցումը: Կառավարություններն ակնհայտորեն բարոյական պարտավորություն են կրում մարդկանց տանջանքները կամ մահացությունը կանխարգելելու հարցում, եթե դա որևէ կերպ կանխելի է:

 
The WHO Essential Medicines and Health Products Information Portal was designed and is maintained by Human Info NGO. Last updated: August 29, 2014